Ընդունելություն Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում

Ընդունելություն Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանում 14.02.2019

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից մինչև 10 տարեկան աշակերտների ընդունելություն: 

Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.

1) ընդունելության ձևի լրացում,

2) ընդունելության փաստաթղթերի ներկայացում,

3) փաստաթղթերի ստուգում,

4) գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ,

5) հարցազրույց:

Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական ճեմարանը:


Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),

Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված),

Մկրտության վկայական,

Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,

Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ

Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),

Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից, 

Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից: