Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ
«Էստոնիայի Եկեղեցիների խորհուդը մեծ ցավով և անհանգստությամբ է անդրադառնում Լեռնային Ղարաբաղում ընթացող և սրվող հակամարտություններին, որն արդեն պատճառ է դարձել բազմաթիվ զոհերի և վիրավորների` և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերում: Հակամարտության՝ աննախադեպ հետևանքներով լայնամասշտաբ պատերազմի վերածվելու սպառնալիքը պետք է ստիպի բոլորին՝ և՛ հակամարտող կողմերին, և՛ միջազգային հանրությանը, գործել հանուն խաղաղության և հաշտեցման:
Էստոնիայի Եկեղեցիների խորհուրդը, Հայաստանի հետ ունենալով քրիստոնեական նույն հավատքն ու սերը, կոչ է անում բոլոր քրիստոնյաներին, համաքաղաքացիներին, և բոլոր բարեսիրտ մարդկանց աղոթել Ղարաբաղյան պատերազմի անհապաղ դադարի, ինչպես նաև, այս հակամարտության զոհերի, նրանց հարազատների և ողջ բնակչության համար: Եկեք աղոթենք, որ կրոնական տարբեր պատկանելություն ունեցող այս երկու ժողովուրդներն իրենց խնդիրներին քաղաքական լուծում գտնեն և միմյանց հետ ստեղծեն բարեկամական ու խաղաղ հարաբերություններ:
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթեոս 5:9)։