Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կընտրի նոր գլխավոր քարտուղար

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կընտրի նոր գլխավոր քարտուղար 22.08.2003

2003 թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեի նիստը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից Հայ Եկեղեցին կներկայացնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան արքեպիսկոպոս Բալիոզյանը և օրիորդ Սիլվա Ղազելյանը՝ Մայր Աթոռից։

Արքեպիսկոպոս Բալիոզյանը ժամանելու է Կենտրոնական կոմիտեի նիստերի մեկնարկից առաջ՝ մասնակցելու ծրագրային հանձնաժողովի նիստերին օգոստոսի 24-ին և 25-ին, և կգլխավորի օգոստոսի 30-ին տեղի ունենալիք ժամերգությունը։

Օրիորդ Ղազելյանը կմասնակցի Քաղաքականության տեղեկատու հանձնաժողովի II նիստերին։
Կենտրոնական կոմիտեի նիստերի կարևոր խնդիրներից է լինելու ԵՀԽ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը։ Հեռացող գլխավոր քարտուղար դոկտոր Կոնրադ Ռայզերի լիազորությունները ավարտվում են 2003 թվականի դեկտեմբերին։