Գևորգյան Հոգևոր Ճեմարան (Աստվածաբանական համալսարան) 2020 -2021 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն
![Գևորգյան Հոգևոր Ճեմարան (Աստվածաբանական համալսարան) 2020 -2021 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն](https://www.armenianchurch.org/images/cache/news/1/17053006023129/7189a481d87a9291772294c2639c0dc6-1044x662.jpg)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2020-2021 ուստարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն «Աստվածաբանություն» մասնագիտությամբ (թվանիշը՝ ԻԵ.00.01):
ԳՀՃ ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցողները:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի դիմումը լրացվում է ԳՀՃ քարտուղարությունում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
1. ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն և 3 լուսանկար (3x4 չափսի),
2. մկրտության վկայական,
3. բակալավրի և մագիստրոսի դիպլոմների ու դրանց միջուկների պատճենները,
4. աստվածաբանական գիտությունների շրջանակներում գրավոր գիտական աշխատանք (հրատարակված կամ անտիպ, pdf կամ word ձևաչափով):
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2020 թ. մայիսի 18-ից օգոստոսի 11-ը ներառյալ՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին, ժամը 10:00-16:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գևորգյան հոգևոր ճեմարան (հեռախոս՝ (+374 10) 517-180, (+374 77) 402026, էլ. հասցե՝ [email protected]):