ԳՀՃ տեսչի հանդիպումը սաների հետ

ԳՀՃ տեսչի հանդիպումը սաների հետ 17.10.2019

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ ԳՀՃ նորանշանակ տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վրդ․ Պարսամյանը հանդիպում ունեցավ ճեմարանականների հետ։

Վեհափառ Հայրապետը խոսեց Հայր Սուրբի՝ Հայ Առաքելական Եկեղեցու անդաստանից ներս անցած ճանապարհի և հովվական ծառայության մասին։ Մասնավորաբար Վեհափառը հայտնեց ճեմարանականներին, որ մեծ սպասումներ ունի Հայր Սուրբի ապագա տեսչական ծառայությունից, այնուհետև խոսքը փոխանցեց հոգեշնորհ Հայր Մեսրոպին։

Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին իր անձի հանդեպ ունեցած վստահության համար, ապա ողջունեց ճեմարանականներին, կիսվեց իր պատկերացումներով և սպասումներով։ Հայր Սուրբը շեշտեց, որ իր համար ԳՀՃ տեսչի կարևոր և պատասխանատու գործը ստանձնելը ոչ միայն ծառայություն է, այլև՝ առաքելություն։