Գերագույն հոգևոր խորհրդի նիստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Օգոստոսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ նիստը։ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նիստի ընթացքում քննարկվել են Եկեղեցու ներքին կյանքին առնչվող մի շարք հարցեր։
Վեհափառ Հայրապետը ԳՀԽ անդամներին տեղեկացրեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության Պարոն Տեր կալվածքի հետ կապված ներկա իրավիճակի մասին։ Վեհափառ Հայրապետը նշեց, որ նամակ է հղել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին՝ կոչ անելով վեճը լուծել Պատրիարքարանի համար ընդունելի տարբերակով։ Բացի այդ, նամակներ են հղվել թեմերի գրեթե բոլոր առաջնորդներին, ինչպես նաև էկումենիկ և կրոնական կազմակերպություններին ողջ աշխարհում՝ կոչ անելով Իսրայելի իշխանություններին՝ արդարացիորեն լուծել այս հարցը:
Ժողովի ընթացքում քննարկվել է նաև Հայ Եկեղեցու Սահմանադրությունը, որի պատրաստումը ընթացքի մեջ է։ Մասնավորապես քննարկվել է նոր հանձնաժողովի ձևավորման հարցը, որի խնդիրն է ուսումնասիրել և համադրել սահմանադրության կետերը և դրանց առնչությունը Հայ Եկեղեցու պատմության ընթացքում ձևավորված ավանդական կանոնների, օրենքների և ծեսերի հետ։
Վեհափառ Հայրապետը Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներին տեղեկացրեց Խորեն աբեղա Հովհաննիսյանը հրաժարական դիմումի մասին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Տ. Խորեն աբեղան համարվում կարգալույծ։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամները քննարկել են նաև Մայր Աթոռում տեղի ունենալիք առաջիկա իրադարձությունների, տարբեր եկեղեցիների հոգևորականների և միջազգային էկումենիկ կազմակերպությունների սպասվող այցերի, Գյումրու Սուրբ Հակոբ նորակառույց եկեղեցու օծման, ինչպես նաև Սևանի Վազգենյան ճեմարանի նոր հանրակացարանների բացման արարողությունների մասին։