Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր
Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, թեմակալ առաջնորդի, այցելեցին Սարդարապատի հուշահամալիր:
Հուշահամալիրում ծաղկեպսակ դրվեց ի հիշատակ մայիսյան հերոսամարտերում հանուն հայրենիքի իրենց կյանքը ընծայաբերած հայորդինեի:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողություն կատարվեց հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար: