Գերագույն Հոգեւոր Խորհրդի երկօրյա նիստ` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Մայիսի 29-30-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն©Ս©0©Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի հերթական նիստը:

Երկօրյա նիստերի ընթացքում ԳՀԽ-ը քննարկեց մի շարք ներքին եկեղեցական հարցեր:

Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը, որի օծումը կատարվել է 303 թվականին, եկող տարի բոլորում է իր 1700-ամյակը: Այս առիթով ԳՀԽ-ն առաջարկեց պատշաճ կերպով նախապատրաստվել Մայր Տաճարի նավակատիքի հոբելյանին:

Անդրադառնալով Հայ եկեղեցու կանոնադրության խնդրին, ԳՀԽ-ը անհրաժեշտ գտավ շարունակել կանոնադրության նախագծի լրամշակման աշխատանքները:

Կարեւոր նկատվեց միաբանների պատրաստվածության եւ նրանց ուսումնառության հարցը: Տեղեկացվեց, որ ներկայումս 11 երիտասարդ միաբաններ շարունակում են հոգեւոր կրթություն ստանալ արտերկրի տարբեր բարձրագույն կրթական հաստատություններում: Առաջիկայում նրանց կմիանան եւս 8 միաբաններ:

Ժողովի ընթացքում ԳՀԽ անդամներն իրենց տպավորությունները կիսեցին նաեւ մայիսի 27-28-ը տեղի ունեցած «Հայաստան-Սփյուռք» համահայկական երկրորդ համաժողովի վերաբերյալ` բարձր գնահատելով համայն հայությանը միավորող ու Մայր Հայրենիքի զորացմանն ուղղված համաժողովի աշխատանքները:

Վեհափառ Հայրապետին նախապես տեղեկացրած լինելով, նիստի աշխատանքներին չէին կարողացել իրենց մասնակցությունը բերել ԳՀԽ-ի ատենապետերը` Երուսաղեմի եւ Կ.Պոլսի հայոց պատրիարքները: Նիստը ատենապետեցին ժողովին ներկա ԳՀԽ ավագագույն անդամները` Տ. Զավեն արք. Չինչինյանը եւ Տ. Վաչե արք. Հովսեփյանը: