ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ (ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ) 2024 -2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ (ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ) 2024 -2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 29.04.2024
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2024-2025 ուստարվա ընդունելություն:
 
Գևորգյան հոգևոր ճեմարան (Աստվածաբանական համալսարան) և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 22 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և զավակն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
 
Գևորգյան Հոգևոր Ճեմարանում 2024-2025 ուստարվա ընդունելությունը կանցկացվի հետևյալ առարկանների քննությամբ․
 
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ (Գրավոր)
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (Բանավոր)
 
Դիմորդները ճեմարանի տեսչության հետ ճանաչողական բնույթի զրույց կունենան նաև հետևյալ նյութերի շուրջ.
• Սուրբ Գրքի իմացություն,
• Հայ Եկեղեցու պատմության մասին գիտելիքներ,
• Եկեղեցական փորձառություն,
• Ինքնաարտահայտվելու կարողություն,
• Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
• Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն):
 
Ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
-դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում),
-միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական (բնօրինակը),
-զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
-երաշխավորագիր թեմակալ առաջնորդից,
-բժշկական վավերացման տեղեկանք,
-բնութագիր (դպրոցի տնօրենից),
-տեղեկանք բնակավայրից,
-մկրտության վկայական,
-ինքնակենսագրություն,
-անձնագրի պատճեն,
-2 լուսանկար (3×4):
 
Դիմումներն ընդունվում են ապրիլի 29-ից մինչև օգոստոսի 17-ը՝ շաբաթվա բոլոր օրերին, ժամը 10:00-15:00:
 
Հասցե՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, Գևորգյան Հոգևոր Ճեմարան
հեռախոս՝ (+374 10) 517-321, (+374 10) 517-322
էլ. հասցե՝ [email protected]