Գարեգին Բ-ն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնին
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 13-ին ընդունել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնին։
Կոնգրեսական Փալոնն անցած կիրակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների դիտորդների պատվիրակության կազմում էր։
Նորին Սրբությունն ողջունել է կոնգրեսական Փալոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նշելով, որ սա նրա առաջին այցը չէ Հայաստան և քաջատեղյակ է ԱՄՆ Կոնգրեսում նրա իրականացրած աշխատանքներից՝ Հայաստանի, Ղարաբաղի և Միացյալ Նահանգների հայերի հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Կոնգրեսական Փալոնը շնորհակալություն հայտնեց Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար և Վեհափառ Հայրապետին ներկայացրեց իր դիտարկումները՝ Արցախում անցկացված վերջին ընտրությունների վերաբերյալ՝ գոհունակությամբ ընդգծելով անցկացման արդար և թափանցիկ լինելու հանգմանքը։