Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց սենատոր Ժան-Նոել Գերինիին
Փետրվարի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն շրջանի գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան-Նոել Գերինիի գլխավորած պատվիրակությանը:
Նորին Սրբությունն ու պրն. Գերինին ջերմորեն հիշատակեցին անցած տարի Մարսելում իրենց անդրանիկ հանդիպումը, որը եւ, ըստ պրն. Գերինիի, լրացուցիչ ազդակ է հանդիսացել ֆրանսիական պատվիրակության այս այցի համար:
Զրույցի ընթացքում, պրն. Գերինին հայտնելով իր պատրաստակամությունը Հայաստանին, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն օգնություն ցուցաբերելու համար, նշեց, որ կարելվույնի չափ օժանդակելու է Մարսելի հայոց եկեղեցու վերանորոգման աշխատանքներին:
Վեհափառ Հայրապետը հայտնելով իր երախտագիտությունը, միաժամանակ իր սերն ու գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի ժողովրդին ու պետությանը ֆրանսահայության հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի համար:
Ֆրանսիական պատվիրակության կազմում էր Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Տարոն եպս. Ճերեճյանը: