Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Հեյկի Թալվեթիեի գլխավորած պատվիրակությանը
Հունվարի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվեթիեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում պրն. Թալվեթիեն Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Եվրամիության գործունեությունը հարավկովկասյան հանրապետություններում եւ այս երկրների հետ ունեցած ներկայիս հարաբերությունները: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց հյուրերին` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորման գործում Եվրամիության ներդրած ջանքերի համար:
Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Հայ Եկեղեցու ներկայիս առաքելությանը, կարեւորեց հասարակական կյանքում հոգեւոր արժեքների հաստատումը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարիչ Փառեն եպս. Ավետիքյանը, ՀՀ-ում Գերմանիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելսը: