Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Հայ Կաթոլիկ եկեղեցու պետ Ներսես Պետրոս XIX-ին
Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց «Հայաստան-Սփյուռք» երկրորդ համաժողովի առիթով Հայաստան ժամանած Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս XIX-ին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ամենայն Հայոց Հայրապետն ու Հայ կաթոլիկ եկեղեցու պետն իրենց գոհունակությունը հայտնեցին համաժողովի գումարման առիթով, այն դիտարկելով իբրեւ աշխարհասփյուռ հայությանը հայրենիքի շուրջ համախմբելու կարեւոր քայլ:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նշեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ բարեկամական կապերը` վստահությամբ, որ նոր հազարամյակում էկումենիկ հարաբերությունների բարի ընթացքն իր բարի արդյունքներն է բերելու: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց նաեւ Մխիթարյան միաբանության հայրերի հայանպաստ գործունեությանը: