Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի դեսպանին

Հուլիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեին:

Շնորհավորելով դեսպանին նոր նշանակման համար` Վեհափառ Հայրապետը բեղուն աշխատանք մաղթեց նրան` ուրախությամբ նշելով հայ-իտալական զարգացող հարաբերությունները:

Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն անդրադարձավ նաեւ երկու եկեղեցիների միջեւ առկա եղբայրական կապերին: