Գարեգին Բ Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Տ. Զոհրապ վարդապետ Կոստանյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոյեմբերի 10-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Զոհրապ վրդ. Կոստանյանը՝ ծառայությունն ինքնակամորեն լքելու կարգազանցության համար։
Կարգալույծ արված հոգեւորականը դասվում է աշխարհականների շարքը եւ այսուհետ կկոչվի ավազանի անունով՝ Հրանտ Կոստանյան։