Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Վլադիմիր Ռուշայլոյին
Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Ռուշայլոյին` ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ:
Ինչպես նշեց պրն. Ռուշայլոն, իր համար ավանդույթ է դարձել Հայաստան յուրաքանչյուր այցի ընթացքում այցելել նաեւ հայոց հոգեւոր կենտրոն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները ուրախությամբ նշեցին հայ-ռուսական կապերի զարգացումն ու ամրապնդումը:
Հանդիպմանը ներկա էին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը: