Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ջոել Բուտրոյին

Մարտի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ կոորդինատոր, ՄԱ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Ջոել Բուտրոյին:

Հանդիպման ընթացքում խոսվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջեւ հնարավոր համագործակցության շուրջ` մասնավորապես կարիքավորներին օգնություն տրամադրելու, ինչպես նաեւ չքավորության կրճատմանն ուղղված աշխատանքներում: Ողջունելով վերջինիս վերաբերյալ Պրն. Բուտրոյի առաջարկը, Նորին Սրբությունը համառոտակի ներկայացրեց Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական այն ծրագրերը, որտեղ կարող են ուրվագծվել համագործակցության եզրեր:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Աստծո զորակցությունը մաղթեց պրն. Բուտրոյին իր նոր առաքելության մեջ` բարձր գնահատելով կազմակերպության ներդրումը Հայաստանի առաջընթացի ու ժողովրդավարական կառույցների ամրապնդման գործում: