Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Իսրայելի դեսպան Ռիֆկա Կոհենին
Փետրվարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիֆկա Կոհենին (նստավայրը` Թբիլիսի):
Վեհափառ Հայրապետը ողջունեց տիկ. Կոհենի անդրանիկ այցը հայոց հոգեւոր կենտրոն: Նորին Սրբությունը համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում դեսպանի ներկայությունը իր նպաստը կբերի Հայաստանի եւ Իսրայելի միջեւ կապերի զորացմանը:
Նորին Սրբությունն իր խոսքն ավարտեց առ Աստված հղած աղոթքով` հանուն աշխարհի խաղաղության եւ ժողովուրդների միջեւ սիրո ու փոխհասկացողության հաստատման: