Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ սենատոր Ջեք Սքոթին
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ սենատոր Ջեք Սքոթին՝ Արեւմտյան ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբի անդամների ուղեկցությամբ։
Կալիֆոռնիայի նահանգը, որի սենատի անդամն է Ջեք Սքոթը, ամենահայաշատն է ԱՄՆ-ում։
Նորին Սրբությունը ողջունելով սենատորին, բարձր գնահատեց նրա ջանքերը նահանգային օրենսդիր մարմնում Հայոց Մեծ Եղեռնի խնդիրը բարձրացնելու եւ պաշտպանելու համար։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի 1700-ամյա պատմությանը, Հայ եկեղեցու ներկա կյանքին։
Սենատոր Ջեք Սքոթը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ հավաստիացրեց, որ շարունակելու է իր գործունեությամբ նպաստել երկու երկրների կապերի սերտացմանն ու ամրապնդմանը։