Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Գուգարաց թեմ
Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Գուգարաց թեմ: Եռօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում եւ իր օրհնությունը կբաշխի հավատացյալ ժողովրդին:
Հայոց Հայրապետին ուղեկցում են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը եւ Տ. Տիրան աբղ. Պետրոսյանը` որպես գավազանակիր: