Բացառիկ մշակութային արժեք ունեցող մի կտավ իր հանգրվանը գտավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Բացառիկ մշակութային արժեք ունեցող մի կտավ իր հանգրվանը գտավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 12.04.2019

Այսօր հանրությանը ներկայացվեց բացառիկ մշակութային արժեք ունեցող մի կտավ, որ օրեր առաջ իր հանգրվանը գտավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Համաշխարհային հռչակ ունեցող ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լաղժիյեղի (1656-1746 թ.) վրձնին պատկանող այս կտավը Միլան կատարած հովվապետական այցի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ընծայել Սուրբ Էջմիածնի բարերարուհի Մարի Մնդիկյան-Հյուսիսյանը: Կտավում պատկերված է ազնվական ծագման անանուն երիտասարդ կին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20 տարիների ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գեղանկարչական հավաքածուն հարստացվել է 400-ից ավելի արժեքավոր ստեղծագործություններով: