Արցախ մեկնող քահանաները ստացան Հայոց Հայրապետի օրհնությունը
Հոկտեմբերի 22-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի հոգևոր տեսչությունից և Գուգարաց թեմից Արցախ մեկնող վեց քահանաներին։ Նորին Սրբությունը պատգամեց արիության ոգով օրինակ ծառայել և զորավիգ լինել առաջնագծում հայրենի սահմանները պաշտպանող մեր քաջարի մարտիկներին: