Ավագ երեքշաբթի

Ավագ երեքշաբթի 22.03.2016

Մարտի 22-ին` Ավագ երեքշաբթի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Երեկոյան ժամերգություն` հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:

Սուրբգրային ընթերցումներից հետո, Քրիստոսի երկրորդ գալստյան խորհրդով տեղի ունեցավ տաս կույսերի հիշատակի կարգը:

Տաճարի ատյան դուրս եկան տասը ճեմարանականներ՝ խորհրդանշելով տասը կույսերին և իրենց ձեռքին պահելով մոմեր՝ հինգը վառվող, իսկ հինգը՝ հանգած: