Ասմունքի մրցույթ Արմավիրի թեմում` նվիրված «Մատյան ողբերգության» 1000-ամյակին
Սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի 1000-ամյակի առիթով Արմավիրի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը եւ «Երկիր եւ մշակույթ» կազմակերպությունը նախաձեռնել են ասմունքի մրցույթ: Երեք օր շարունակ, մայիսի 12-14-ը Էջմիածնի 12 դպրոցների 60 աշակերտներ կներկայացնեն հատվածներ աղոթագրքից, իսկ լավագույն ճանաչված երեք ասմունքողներ կարժանանան դրամական պարգեւների: Մրցույթի ավարտին բոլոր 60 մասնակիցներին, իբրեւ ընծա, կտրվեն նաեւ «Մատյան ողբերգության» աղոթագրքեր:
Միջոցառումը կիրականացվի Վարդգես եւ Շուշանիկ Մարգարյանների մեկենասությամբ: