Ապրիլի 24-ին Վեհափառ Հայրապետն այցելեց 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին, 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այցելեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ նահատակների:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պետական եւ հոգեւոր այրեր, Հայաստան ժամանած քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ ու պատվիրակություններ, օտարերկրյա դիվանագետներ: