Այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և պետական այլ այրերի հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գյումրիում ներկա գտնվեց «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը: