Այս տարի կտոնվի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակը

Այս տարի կտոնվի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակը 30.01.2003

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակի հոբելյանական տոնակատարությունները պատշաճ կազմակերպելու նպատակով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ստեւղծված է հանձնախումբ` ԱՄՆ հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանի ատենապետությամբ:

Օրերս Խաժակ Արքեպիսկոպոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեւի ունեցավ հանձնախմբի երկրորդ նիստը, որի ընթացքում հաստատվեցին տոնակատարությունների հիմնական ծրագիրն ու ժամանակացույցը: Ժողովականներն ընդգծեցին, որ Մայր Տաճարի 1700-ամյակի տոնակատարությունները մի նոր առիթ են հայ ժողովրդի հոգեւոր վերածնության ու միության համար: Այս նպատակին են միտված նաեւ հոբելյանական հիմնական միջոցառումները` ուխտագնացություններ դեպի Ս. Էջմիածին, Հայաստանյայց Եկեւեցու բոլոր թեմերի ներկայացուցիչների եւ երիտասարդական միությունների ներկայացուցիչների հավաքներ եւ այլ ծրագրեր: Տարին կնշանավորվի նաեւ միջազգային գիտաժողովով եւ զանազան հրատարակություններով:

Հոբելյանական ողջ տարվա ընթացքում հայոց բոլոր թեմերից կկազմակերպվեն առանձին ուխտագնացություններ դեպի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ուր ուխտավորների ամեն մի խումբ իր թեմակալ առաջնորդի հետ միասին կմասնակցի Ուխտի Պատարագի:

Հոկտեմբեր 30-ից միչեւ նոյեմբեր 1 ընթացքում նախատեսվում է Հայ Եկեւեցու թեմական ներկայացուցիչների հավաք:

Եկեւեցասեր երիտասարդաց թեմական պատգամավորական առաջին համագումարը, որ նախատեսվում է հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում, կազդարարի Հայ Եկեւեցու երիտասարդական ընդհանուր կենտրոնի ստեւծման մասին: Այդ օրերին կրկին նախատեսվում են ուխտագնացություններ Հայաստանի եւ Արցախի տարբեր սրբավայրեր` մասնակցությամբ Հայ Եկեւեցու բոլոր թեմերից ժամանած երիտասարդների:

Այս տարի Ս. Էջմիածնի 1700-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակում կազմակերպվելու է նաեւ միաբանական համագումար, որ տեւի կունենա հուլիսի 23-27 Սեւանի Վազգենյան դպրեվանքում: Համագումարին մասնակցելու է Մայր Աթոռի աշխարհասփյուռ ողջ միաբանությունը:

Հոբելյանի առիթով նախատեսվում են նաեւ մի շարք ալբոմների եւ գրքերի հրատարակություններ` նվիրված Սբ. Էջմիածնին, տաճարի պատմությանն ու խորհրդին: