Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԱԿ պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԱԿ պատվիրակությանը 05.05.2006

Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նորընտիր անդամներին:

Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, շնորհավորեց նրանց ընտրության առիթով եւ իր բարեմաղթանքները հայտնեց նրանց:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց կուսակցության հայրենանվեր ու եկեղեցանվեր առաքելությունը ազգային կյանքում: Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց նաեւ նույն ոգով ու նախանձախնդրությամբ, հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ նպաստել ժողովրդի բարի իղձերի իրականացմանը: