Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենին։
Հանդիպմանը, Նորին Սրբությունն անդրադարձ կատարելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին Հայաստանին և Արցախից բռնի տեղահանված հայորդիներին ցուցաբերած զորակցության համար։
Իր հերթին Միքայել եպիսկոպոսն ընդգծեց, որ Հայաստան է ժամանել ծանոթանալու հայրենազրկված արցախահայերի սոցիալական կացությանը և իր նպաստը բերելու առկա խնդիրների հաղթահարմանը։