Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիսլովոդսկի քաղաքապետին

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Կիսլովոդսկի քաղաքապետ Սերգեյ Դեմիդենկոյին քաղաքի հայ համայնքի ղեկավար Վալերի Գալուստովի ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում կարեւորվեցին նման մակարդակի փոխայցելությունները, երկու բարեկամ ժողովուրդների միջեւ դարավոր կապերի զորացումն ու արդյունաշատ համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց հայ համայնքի կյանքին: