Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթողիկե Հայոց Պատրիարքին
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամենապատիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկե Հայոց Պատրիարքին։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։ Երկուստեք կարևորվեց մեր ժողովրդի միասնականության ամրապնդումն առկա դժվարությունների հաղթահարման գործում։