Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի նախարարին 30.09.2003

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի ներգաղթի, ազգությունների եւ տեղաբնիկների հարցերով նախարար Ֆիլիպ Ռադդոկին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։

Վեհափառ Հայրապետը ուրախությամբ ողջունեց հյուրին, որի հետ ծանոթանալու առիթ էր ունեցել դեռեւս անցյալ տարի՝ Ավստրալիա կատարած այցի ընթացքում։

Հանդիպման ընթացքում խոսվեց ավստրալահայ համայնքի, երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին։ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաեւ Հայ Եկեղեցու եւ Սբ. Էջմիածնի պատմությանն ու ներկայիս գործունեությանը։ Իր հերթին պրն. Ռադդոկը ներկայացրեց իր երկրի կրոնական կյանքը։

Հանդիպմանը ներկա էին Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տ. Աղան արք. Պալիոզյանը, Փառեն եպս. Ավետիքյանը, ՀՀ միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը։