Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մայր Հայաստան» շարժման համակարգողին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Մայր Հայաստան» շարժման համակարգող տիար Անդրանիկ Թևանյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած հիմնախնդիրներին և անվտանգային մարտահրավերներին, կարևորվեց դրանց հաղթահարման համար համազգային միասնականության անհրաժեշտությունը։ Խոսվեց նաև առկա իրավիճակում Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի մասին։
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց Աստծո օգնականությունն ու պահպանությունը մեր հայրենիքին և ժողովրդին։