Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Եռաբլուր
Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նորին Սրբությունը և եպիսկոպոսներն աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: