Ամենայն Հայոց Կաթողիկոսի` մամուլի ասուլիսի սղագրությունը Ստամբուլ, 25.06.2006թ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Թուրքիայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրված մամուլի ասուլիսի սղագրությունը

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան, Ստամբուլ
25.06.2006թ. 

Մամուլի ասուլիսը վարում էր Պատրիարքարանի խոսնակ Լուիզ Բաքարը: Բացման խոսքով հանդես եկավ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյան.-

Բարով եկաք, սիրելի° ընկերներ: Վեհափառ Տերն այսօրվա իր ծրագրում Ձեզ համար կարողացել է հատկացնել կես ժամ: Նա Ֆեների Հունաց եւ Կ.Պոլսի Հայոց Պատրիարքների հրավերով ժամանել է այստեղ Հայրապետական այցով:Նա մեզ հետ կլինի մինչ եւ հունիսի 27-ը: Նրա այցի նախօրեին որոշ լրատվամիջոցներում տեղ են գտել բավականին տարօրինակ լուրեր, որոնք մեզ մոտ էլ զարմանք առաջացրին: Դրանցում ասվում էր, թե հայ համայնքը եւ Պատրիարքարանն անհանգիստ են այս այցից, սակայն համայնքում այդպիսի անհանգստություն չկար: Մինչ այս պահն այցն իրականացվել է նախատեսվածի պես: Առաջին երկու օրը Կաթողիկոսը հյուրընկալվել է Հունաց Պատրիարքի կողմից` համաձայն իրենց պատրաստած ծրագրի, ապա` միանալով մեզ, այցելել է հայկական եկեղեցիները եւ Ստամբուլի տեսարժան վայրերը, թանգարանները: Քանի որ մենք ունենք սահմանափակ ժամանակ, խնդրում եմ չկրկնել արդեն տրված հարցերը: Այժմ կարող ենք տալ նրան ցանկացած հարցեր:

 


Հարց.
-

Վեհափառ տեր, Դուք այստեղ գտնվում եք որպես Ֆեների Հունաց Պատրիարքի հյուր: Նա ջանքեր է գործադրում մերձեցնելու երկու եկեղեցիները: Ի°նչ եք մտածում այդ մասին եւ որո°նք են լինելու Ձեր քայլերը:

Պատասխան.

- Մենք այցելել ենք Կ.Պոլիս, ինչպես Հայոց Պատրիարքի, այնպես եւ Հունաց Տիեզերական Պատրիարքի հրավերով: Եկել ենք Հովվապետական այցով Կ.Պոլսի Հայոց Պատրիարքություն եւ եղբայրական փոխադարձ այցն ենք կատարում ն աեւ Տիեզերական Պատրիարքություն: Մեր հանդիպումների ընթացքում տեղի ունեցավ ն աեւ մեր հոգ եւորականաց հանդիպումը, ուր քնարկեցինք մեր եկեղեցեիներին հուզող դավանաբանական խնդիրներ, որոնց շուրջ երկար ժամանակ արդեն բանակցություններ ընթանում են: Ժողովներ տեղի են ունեցել եւ դրանք պիտի շարունակվեն: Տիեզերական Պատրիարքին այցելության նպատակը մեր եկեղեցիների միջ եւ եղբայրական կապերի ամրապնդումն ու զորացումն էր, ինչպես ն աեւ մեր եկեղեցիների միջ եւ առկա համագործակցության նոր շնչով, նոր ջերմությամբ շարունակումը:

 


Հարց
.-

Ստամբուլի կուսակալի հետ Ձեր հանդիպման ժամանակ ասել եք, թե Դուք շատ գոհ եք, որ սկսվել են Եր եւան-Ստամբուլ չվերթները, սակայն պետք է շարունակել նման քայլերը: Ի°նչ նկատի ունեք քայլեր ասելով:

Պատասխան.-

Մենք գոհունակություն ենք հայտնել, որ Եր եւան-Ստամբուլ չվերթներ են տեղի ունենում: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունը, մեր երկիրը, տրամադիր է հարաբերություններ սերտացնել Թուրքիայի հետ, եւ դրանց արդյունքում, վստահ ենք, միաժամանակ, զուգահեռաբար լուծումներ պիտի կարողանանք փնտրել եւ գտնել մեր երկու ժողովուրդների հարաբերություններում առկա խնդիրներին: Ինչպես ծանոթ է ձեզ` ցեղասպանության հարցը:

 


Հարց
.-

Ինչպես քիչ առաջ անդրադարձաք, Թուրքիայի եւ Հայաստանի միջ եւ գոյություն ունի ցեղասպանության հարցը: Մենք, ի նկատի ունեմ Թուրքիայի հասարակական կարծիքը, չենք սահմանափակվում Հայաստանի հայերով, մենք տեսնում ենք հայերի 3 խմբավորում` սփյուռք, թուրքահայեր եւ Հայաստան: Ի°նչ եք կարծում, Թուրքիան այս քնարկումների ժամանակ ու°մ պետք է հաշվի առնի: Իսկ հայերն ու°մ են հաշվի առնում` Թուրքիայի կառավարությա°նը, թե°

Ինչպես գիտեք, Թուրքիայի որոշ մտավորական շրջանակներում քննարկվում է այս հարցը: Տարբեր համալսարաններում, հատկապես Բիլգի համալսարանում տեղի ունեցած գիտաժողովների ժամանակ, որին ներկա է գտնվել ն աեւ Հայոց Պատրիարք Մութաֆյանը, քննարկվել է այդ հարցը: Ելնելով վերոնշյալից, ես կուզենայի ուղղել երկու տարբեր հարց. ովքե°ր պետք է ներկայացնեն թուրքական եւ հայկական կողմերը եւ ի°նչ քայլեր պետք է արվեն: Իսկ երկրորդ հարցը. Դուք ինչպե°ս եք գնահատում Թուրքիայում ժողովրդավարական քննարկման մթնոլորտը:

Պատասխան.

- Մենք մեկ ժողովուրդ ենք եւ աշխարհասփյուռ, սակայն պետականություն ունեցող ժողովուրդ: Եվ, բնականաբար, Թուրքիայի Հանրապետությունն այդ խնդիրները կարող է քննարկել եւ լուծումներ գտնել ի դեմս Հայաստանի Հանրապետության: 90 տարի է, աշխարհի գիտնականների կողմից Ցեղասպանության խնդիրն ուսումնասիրվում է: Բազում հատորներ են գրված: Մեր ժողովրդի համար Ցեղասպանությունն ուսումնասիրման խնդիր չէ: Դա կատարված փաստ է, որը պետք է ճանաչել: Դա, բնականաբար, ցանկալի տարբերակն է, կամ կարող է ժխտական կեցվածք արտահայտվել եր եւույթի նկատմամբ:

Եթե գիտական նման համաժողովները Թուրքիայում նպատակ են հետապնդում Թուրքիայի հանրությանը խնդիրը մատուցելու, լուսաբանելու, ապա դա ողջունելի է: Եթե դա պատվեր է քաղաքական` ժխտողական գիծն առաջ մղելու, բնականաբար, դա դրական ներգործություն չի կարող ունենալ խնդրի լուծմանը: Մեզ համար գոհունակության առիթ է տեսնել, որ թուրք հասարակական կյանքի մեջ ժողովրդավարական գործընթացներում այլ եւս որոշակի կերպով խոսվում, անդրադարձ է լինում առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած այս Ցեղասպանության խնդրին:

 


Հարց
.

Կաթողիկոսը Ստամբուլի կուսակալի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե «Թուրքիայի հասարակական կյանքում նկատվում է որոշ առաջընթաց: Եթե կատարվեն անհրաժեշտ քայլեր, ապա ամեն ինչ ավելի լավ է լինելու»: Այդ խոսքերը թարգմանել է Մութաֆյանը: Ինչե°ր են պակաս Թուրքիայի հասարակական կյանքում, ի°նչ նկատի ունեք:

Պատասխան.

- Նահանգապետի հետ խոսակցության ընթացքում, մենք ասել ենք, որ ուրախ ենք, որ ազգային փոքրամասնությունների կյանքում, կրոնական փոքրամասնությունների կյանքում, թե° Հայ Առաքելական Եկեղեցուն, թե° Տիեզերական Պատրիարքությանը վերաբերող հարցեր դրական լուծումներ ստանում են: Տեսնում ենք` տասնամյակներ շարունակ, որ հնարավոր չէր Պատրիարքարանը նորոգել, այսօր Պատրիարքարանը նորոգված է, եկեղեցիները բարենորոգվում են: Սակայն Մենք անդրադարձել ենք, որ առկա են մի շարք այլ խնդիրներ, որոնց լուծումը կնպաստեր համայնքային կյանքի առավել զորացմանը: Այդ խնդիրներից են զորօրինակ կալվածական, ուսումնական գործընթացների կազմակերպման հարցերը եւ այլն:

 


Հարց
.

- Կաթողիկոսը նշեց, որ երկու պետությունները պետք է քննարկեն ցեղասպանության հարցը, սակայն վերջին ժամանակներում Թուրքիայում տեղի ունեցան քննարկումներ, որոնց մասնակցեցին ն աեւ երկու թուրքահայ, այդ թվում` Հրանտ Դինքը: Ֆրանսիայում քննարկվող` ցեղասպանության փաստը հերքողներին քրեական պատժի ենթարկելու օրինագծի դեմ հանդես եկան 9 թուրք մտավորականներ, որոնք նամակ ուղղեցին Ֆրանսիային: Նրանք պնդում էին, թե ցեղասպանության մասին կարծիք հայտնելը չպետք է խնդիրներ առաջացնի: Սա մի օրինակ է այն փաստի, թե Թուրքիան եւ Հայաստանն այս հարցը քննարկելիս միայնակ չեն, այլ կան ուրիշ պետություններ, որոնք իրենց խորհրդարաններում որոշումներ են կայացնում ցեղասպանության վեերաբերյալ: Այդ առումով հարցը ստանում է համաշխարհային բնույթ: Ի°նչ եք կարծում, ճիշտ է այս գործին այլ պետությունների ներգրավվումը:

Պատասխան.-

Ցեղասպանություն` գործված որ եւէ ազգի դեմ, չի սահմանափակվում այդ ժողովրդի կյանքի շրջագծերում: Ցեղասպանությունը չի ճանաչում ազգություն: Ցեղասպանությունը համամարդկային տարողություն ունի: Եվ այդ իմաստով պետություններ, ազգեր, երբ նմանատիպ եր եւույթներ աշխարհի որ եւէ ծայրում կատարվում են, իրենց ձայնն են բարձրացնում, դատապատում` կանխելու համար այդպիսի եր եւույթները մարդկային կյանքից ներս: Միայն այդ ճանապարհով հնարավոր պիտի լինի զերծ պահել մարդկությունը նման ողբերգություններից: Իսկ հարցադրման առաջին մասը, թե միայն Թուրքիան եւ Հայաստանը պետք է այդ հարցով զբաղվեն, կուզենք մի փոքր ավելի լուսաբանել: Հայ ժողովուրդն ունի պետականություն: Բայց խնդիրը վերաբերում է ողջ հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին, յուրաքանչյուր անհատ հայորդուն: Բայց ազգի իրավունքները ներկայացնող մարմինը, իրավունքների երաշխավորը, բնականաբար, պետությունն է:

 


Հարց
.

- Կաթողիկոսն ասում է, որ ցեղասպանության հարցը Հայաստանի հասարակության համար ուսումնասիրման առարկա չէ, այլ իրականություն: Իսկ նման կեցվածքը արդյոք չի° խոչընդոտում հարցի լուծմանը, քանի որ թուրքական կողմը եւս ժխտում է ցեղասպանությունը: Այսինքն` ցեղասպանությունը չի° կարելի ուսումնասիրել:

Պատասխան.-

Բնականաբար, եթե Թուրքիան մերժում է, հնարավոր չէ հարցի լուծում: Եթե փաստը առկա է, փաստի առնչությամբ ի°նչ քննարկման անհրաժեշտության մասին կարող է խոսք լինել: Կամք պետք է դրս եւորվի այդ փաստը արձանագրելու, հաստատելու եւ ընդունելու:

 


Հարց
.-

Դուք ի°նչ եք առաջարկում այս հարցի լուծման համար:

Պատասխան.

- Մենք կարծում ենք, որ ինչպես բազմաթիվ պետություններ ու երկրներ, Թուրքիան նույնպես հնարավորություն ունի իր համար համապատասխան ուսումնասիրություններ կատարելու եւ այդ բազմաթիվ երկրների շարքը նույնպես լրացնելու` ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը: Ոչ մի այլ պետության հետ նման քննարկումներ Հայաստանը չի իրականացրել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու առումով: Որովհետ եւ փաստերն առկա են, փաստերը կարող են ուսումնասիրվել, եւ այդ փաստերի հիման վրա որոշում եւ կեցվածք որդեգրել. քննարկումների անհրաժեշտության խնդիր չի կարող լինել եւ դրվել:

 


Հարց
.

- Դուք ասում եք, որ մարդկային կյանքում նման ցավերը չկրկնելու համար դրանք պետք է ուսումնասիրվեն եւ ընդունվեն: Իսկ Դուք երբ եւէ հանդես եկե°լ եք թե° Թուրքիային, թե° Հայաստանին շատ մոտ գտնվող Իրաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Ինչպես գիտեք, այնտեղ առկա է ԱՄՆ-ի միջամտությունը: Դուք ի°ն եք մտածում եւ անում այդ կապակցությամբ:

Պատասխան.

- Մենք որպես Եկեղեցի, վրդովմունք ենք ապրում եւ Մեր ձայնը բարձրացնում ամեն առիթով, երբ ձեռք է բարձրացվում Աստծո արարչագործության գերագույն արժեքի` մարդկային կյանքի նկատմամբ:

 


Հարց
. -

Դուք այցելեցիք Հեյբելի կղզու Դպրեվանքը: Ի°նչ եք մտածում, որ այժմ այդ Դպրեվանքը չի գործում:

Պատասխան.

-Ես ուրախ եմ ժողովրդավարական այն գործընթացներով, որ այսօր տեղի են ունենում Թուրքիայի Հանրապետությունում: Ես վստահ եմ, որ ժամանակի մեջ այդ բոլոր հարցերն իրենց դրական լուծումները պիտի գտնեն:

 


Հարց
.

- Հավանեցի°ք Ստամբուլը:

Պատասխան.

- Մենք Ստամբուլը տեսնելու հնարավորություն չենք ունեցել: Բայց այս օրերին մեր խոսքում ասացինք, որ Ստամբուլում շատ արժեքավոր եւ գեղեցիկ իրագործումներ առկա են: Սակայն ամեն րժեքավորը, ամենագեղեցիկը` մեր ժողովուրդն է, մեր համայնքը, որին մենք կատարում ենք մեր Հովվապետական այցը: Որպես առաջնային խնդիր ունենալով այս, բնականաբար, մենք մեր ամբողջ ժամանակը տրամադրել ենք մեր ժողովրդի հոգեւոր կյանքի զորացման, նրա հավատքի ամրացման գործին: Բայց վստահ եմ, որ այլ առիթ կստեղծվի եւ կկարողանանք լիարժեքորեն ժամանակ ունենալ եւ տեսնել տեսարժան վայրերը Ստամբուլի: Ինչպես, օրինակ, երեկ այցելեցինք Դոլմաբահչե պալատը եւ ն աեւ Այա Սոֆիա, որոնք մեծապես տպավորեցին մեզ:

 


Հարց
.-

Կա նման լուր, թե Դուք Այա Սոֆիայում ցանկացել եք աղոթել, բայց թույլ չի տրվել:

Պատասխան.

- Նման երեւույթի Մենք ծանոթ չենք:

 


Հարց
.-

Ձեր այցի առաջին իսկ օրվանից տեղի են ունեցել բողոքի ցույցեր: Ի°նչ եք մտածում այդ մասին:

Պատասխան.-

Բողոքի ցույցերն որ եւէ կերպով չեն անդրադարձել ո°չ իմ տրամադրության եւ ո°չ էլ իմ առաքելության վրա: Պիտի չցանկայինք, որպեսզի նման ցույցեր տեղ գտնեին մեր ժողովուրդների հարաբերությունների մեջ: Մեզ վերապահված է կողք-կողքի ապրել որպես հար եւաններ, եւ պետք է հար եւան ժողովուրդներին համապատասխան հարաբերություններ մշակել, կրթել դաստիարակել: Վստահ եմ, որ հաջորդ հանդիպմանը նման ցույցերի չենք հանդիպի, ինչպես եւ նման արտահայտությունների: Իսկ եթե նույնիսկ նման ցույցեր էլ եղան, պիտի հասկանանք, որ մենք տակավին աշխատանք ունենք կատարելու, մենք` ձեզ հետ միասին` նման եր եւույթները բացառելու համար:

 


Հարց

.- Եվրատեսիլ մրցույթի ժամանակ Թուրքիան 10 միավոր է տվել Հայաստանին: Ինչպե°ս եք գնահատում այդ փաստը:

Պատասխան.-

Որ եւիցե ժխտական բան չեմ տեսնում:

 


Հարց
.-

Սա արդյո°ք քայլ է Թուրքիայի կողմից:

Պատասխան.-

Անշուշտ, քայլ է, որ պետք է գնահատել դրական կերպով: Տա Աստված, որ այդ դրական ընթացքն առաջնորդի մեզ դեպի հիմնական խնդրի լուծում:

 


Հարց
.-

1961թ. մինչ այժմ նման իրադարձություն տեղի չէր ունեցել: Չնայած Ձեր այցը կրում է ոչ պաշտոնական բնույթ, հյուրընկալվեցիք Ստամբուլի կուսակալի կողմից: Ի°նչ եք մտածում այդ մասին: Նման հյուրընկալությունը Դուք գնահատու°մ եք որպես դրական քայլ: Եղե°լ են այլ հյուրընկալության առաջարկներ: Եթե այո, ապա ի°նչ պատճառով տեղի չեն ունեցել:

Պատասխան.-

Մենք նահանգապետի հետ մեր հանդիպումը ընկալում ենք որպես նահանգապետի կողմից հայ համայնքի նկատմամբ դրսեւորած գնահատանք` Թուրքիայի հասարակական կյանքում նրա ունեցած կար եւոր ծառայությունների, ներդրման համար: Մենք որ եւէ առարկություն չենք ունեցել եւ չունենք որ եւէ պետական գործչի հետ հանդիպելու, եթե նման առաջարկ արվում է Մեզ մեր համայնքի կամ որեւէ այլ կառույցի կողմից: ժամանակին գաղափար կար հանդիպում կազմակերպելու Թուրքիայի կրոնապետի հետ, սակայն այն կյանքի կոչել հնարավոր չեղավ: Պարզապես իրավիճակները, մեր ժամանակացույցի ծանրաբեռնվածությունը հնարավորություն չտվեցին:

 

Կուզեմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման եւ այսպիսի ազատ զրույցի համար: Ամենայն բարիք ձեզ: