Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու միտումնավոր ռմբակոծության մասին
![Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու միտումնավոր ռմբակոծության մասին](https://www.armenianchurch.org/images/cache/news/1/17061791884659/bd33bebd24df3b9ab017c22a332a1d6a-1044x662.jpg)
Տեղեկացանք այսօր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման և միտումնավոր ռմբակոծության մասին։
Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին՝ աջակից ունենալով ցեղասպան Թուրքիային և վերջինիս կողմից վարձած ահաբեկչական-ծայրահեղական զինյալներին։
Աստծո հետ մեր ուխտն ամուր է, հավատը` աներեր։ Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ մեր արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ։
Աստված պահապան ու օգնական մեր արիասիրտ զորականներին և Արցախի հավատավոր ժողովրդին։