Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին
Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին՝ վշտակցություն հայտնելով Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Նորին Սրբության գրության մեջ ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր զորակցությունն ենք բերում Ձեզ և մեր եղբայր վրաց ժողովրդին՝ խորին ցավակցություն հայտնելով Տղիբուլիի հանքահորում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։
Մեր աղոթքն է, որ Երկնավոր մեր Հայրը Իր Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին և բարի ապաքինում պարգևի վիրավորներին»։
Վեհափառ Հայրապետը հայցել է Բարեգութ Տիրոջ մշտամնա օրհնությունն ու հովանին Վրաստանին և նրա բարեպաշտ ժողովրդին։