Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահին 05.02.2003

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշ կրտսերին՝ Կոլումբիա տիեզերանավի կործանման և յոթ տիեզերագնացների մահվան առիթով։

Վեհափառ Հայրապետը, ողջ հայ ժողովրդի անունից, նախագահ Բուշին է փոխանցել իր խորը կարեկցանքն ու մխիթարությունն և աղոթել յոթ տիեզերագնացների հոգիների հանգստության համար։
Նամակում Նորին Սրբությունը նշում է. «Ամբողջ մարդկության հետ միասին մենք մշտապես զարմացած ենք այն մարդկանց քաջությամբ, ովքեր ուսումնասիրում են տիեզերքը: Մենք աղոթում ենք և ողջունում այն մարդկանց ովքեր ջանքեր են ներդնում կյանքը բարելավելու համար»:
Այնուհետև Նորին Սրբությունն իր կարեկցանքն է հայտնել տիեզերագնացների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ աստվածասեր ժողովրդին։