Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ԾայրագույնՊատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղելՄոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին՝ Ղրիմի Կերչքաղաքի Ճարտարագիտական քոլեջում տեղի ունեցած պայթյունի ևհրաձգության կապակցությամբ, որին զոհ են դարձել և վիրավորվել միքանի տասնյակ մարդիկ:Դատապարտելով կատարվածը` Ամենայն Հայոց ԿաթողիկոսըՀայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի ևհավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս ՈւղղափառԵկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին և հրաձգությանհետևանքով զոհվածների ընտանիքներին: «Թող Ամենողորմ Տերն Իր երկնային օթևաններում խաղաղությանմեջ հանգչեցնի զոհվածների հոգիները և պահպանի Ռուսաստանընմանօրինակ ողբերգություններից՝ Իր Աջի հովանու ներքո խաղաղ ևանվտանգ պահելով նրա բարեսեր ժողովրդին», - նշել է ՆորինՍրբությունը: