Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
Փետրվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսը վշտակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, ավիավթարի զոհերի ընտանիքներին ու հարազատներին։
Վեհափառ Հայրապետը դժվար այս պահին Բարձրյալի մխիթարությունն ու սփոփանքն է հայցել բոլոր սգակիրների համար և Երկնավորի զորակցությունը՝ ողջ ժողովրդին։