Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Իրանի Գոլեստան նահանգում հանքավայրի փլուզման կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային բազում զոհերի:
Նորին Սրբությունն իր վշտակցությունն է հայտնել Իրանի նախագահին, զոհերի ընտանիքներին ու հարազատներին և Իրանի բարեկամ ժողովրդին, առողջություն ցանկացել վիրավորներին:
Ամենայն Հայոց Հայրապետը մաղթել է, որ Իրանի ժողովուրդը հաղթահարի աղետի պատճառած վնասները և շարունակի իր խաղաղ կյանքն ու ստեղծագործ աշխատանքը: