Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Գերագույն հոգևոր խորհուրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հայ ժողովրդի, ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի անակնկալ մահվան կապակցությամբ:
Նորին Սրբությունն իր վշտակցությունն է հայտնել Իրանի նախագահին, Իրանի ժողովրդին և Ռաֆսանջանիի ընտանիքի անդամներին՝ բարօրություն և խաղաղություն մաղթելով հարևան Իրանի ժողովրդին և իր զորակցությունը բերելով սգո այս ծանր օրերին: