Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապով հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի և թեմի հոգևորականների հետ
Մեծ պահքի առաջին օրվա առիթով փետրվարի 15֊ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապով հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանի և թեմի հոգևորականների հետ՝ ամենքին փոխանցելով հայրական իր պատգամն ու օրհնությունը։