Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց համահայկական երիտասարդական հավաքի բացմանը
Հուլիսի 5-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ԾայրագույնՊատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկաձորում ներկագտնվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման(ՀԵՀԵՄ) «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկականերիտասարդական հավաքի բացմանը։
Արարողության ընթացքում Նորին Սրբությունը հայրապետականիր պատգամն ուղղեց Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերիցեկեղեցականների առաջնորդությամբ ժամանած շուրջ չորս հարյուրերիտասարդներին։ Ուրախություն հայտնելով եկեղեցասեր երիտասարդների հավաքիառիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց․«Մեզ համար խորին գոհունակություն էր այսօր առավոտյանողջունելու ձեզ հայոց հոգևոր կենտրոնում և Մեր օրհնություններըվերստին բերելու ամենքիդ: «Դեպի հայրենիք, դեպի Մայր Աթոռ ՍուրբԷջմիածին» խորագիրը կրող այս ուխտագնացության բոլորմասնակիցներիդ համախմբումը Հայաստանում, աղոթքներիմեկտեղումը և մեր նվիրական սրբավայրեր այցելությունները պիտիլինեն ձեզ համար հոգու նորոգության, երկնային օրհնություններիառատության աստվածապարգև շնորհ: Դուք հայրենի երկրումհամախմբվելով վկայում եք ձեր միասնությունը հավատքով, ձերհայրենասիրությունը, ձեր ազգանվեր ու եկեղեցասեր ոգին, որերիտասարդներիդ առաջնորդում է ձեռքբերումների ուհաջողությունների: 100-ամյա հերոսական պատմություն ունեցողՍարդարապատից, մայիսյան ազատամարտերից մինչև օրս հայերիտասարդի անմնացորդ նվիրումով է նաև, որ մեր ազգըձեռքբերումներ է կերտել, ազգային գիտակցությունն ու ոգինբարձրացրել:Երիտասարդությունը ամուր է պահել հարազատ մեր բնօրրանը,պաշտպանել և այսօր էլ պաշտպանում է Մայր հայրենիքը՝ Հայաստաննու Արցախը, ուր դարեր ի վեր, ավետարանական խոսքին համահունչ,մեր նախնիներն ամբարել են բյուրավոր հոգևոր գանձեր` իրենցսրտերը նորոգելով հավատքի ու սիրո գործերով: Դուք եք, սիրելիներ,մեր ազգի ուԵկեղեցու ապագան, այլև ներկայի կերտողները, ձեր ջանքերովհայրենական և հոգևոր մեր կյանքում հաճախ անհնարինը դառնում էհնարավոր, և արձանագրվում են նորանոր իրագործումներ ուհաղթանակներ ազգային ու եկեղեցական մեր անդաստանում:Իսկապես, հայ լինելը առաքելություն է: Այդ առաքելությունը թե՛այստեղ՝ հայրենիքում, և թե՛ սփյուռքում ենթադրում է հոգևոր ուազգային արժեհամակարգի պահպանություն ու զորացում: Զանազանհամայնքների եկեղեցասիրաց և այլ կառույցներին անդամակցելով`դուք գովելի նպաստ եք բերելու երիտասարդության շրջանակներում մեր հավատքի, մշակույթի ու լեզվի պահպանությունը կարևորելու,ազգային կյանքում ձեր դերակատարությունը հստակեցնելու ևգովարժան հանձնառություններ ստանձնելու համար: Այդառաքելությունը չի կարող ամբողջական լինել հայրենիքից կտրված ուհայրենական կյանքին անհաղորդ լինելով: Այստեղ են մեր նվիրականսրբությունները, հիշատակները, մեր ժողովրդի հավատավոր հոգուվկայությունները: Հայրենիքում է մեր բարեփոխվող ներկան՝ լուսավորնոր գալիքի վճռականությամբ ու տեսլականով: Այսօր, երբ Հայաստանիառջև բացված են նոր հեռանկարներ, դուք նորովի եք առնչվելուհայրենական կյանքին՝ ամրանալով մեր հարազատ երկրին ուպետությանը ձեր ներուժը բերելու կամքի մեջ: Հայրենիքն է մերմեծագույն գանձը, և այստեղ պիտի լինեն նաև ձեր սրտերը՝ սերը,նվիրումն ու նախանձախնդրությունը առ հայրենին, ըստավետարանական խոսքի. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերըկլինեն»»:Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձավ հայհասարակության առջև ծառացած զանազան մարտահրավերներին։ Այսկապակցությամբ Նորին Սրբությունը նշեց ․ «Սիրելիներ, դարեր ի վեր,հայոց մեծ դարձից մինչև գրերի գյուտ ու մինչև Սարդարապատ,Արցախյան հերոսամարտ ու մեր օրեր, հայը չի պատկերացրել իրկյանքն ու գոյությունն առանց քրիստոնեական իր հավատքի, առանցազգային իր ինքնության: Պատմության տարբերժամանակահատվածներում մարտահրավերներ են առաջ եկել ուղղվածթե՛ մեր հավատքի և թե՛ ազգային արժեհամակարգի դեմ: Սուրբ Պողոսառաքյալն ասում է. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելիփորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետփրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (ԱԿորնթ. Ժ 13): Այսօր էլ բազում են խնդիրները, որ ծառացած են մերազգի առջև Հայաստանում և սփյուռքում: Սիրելիներ, միասնականհամախմբող ոգին, որ առկա է ձեր մեջ, պիտի դառնա թթխմորհամազգային մեր կյանքի զարթոնքի: Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որիր յուրաքանչյուր օրը պարգև է իր Արարչից, և որ այդ պարգևն առավելպայծառազարդվում է առ Աստված հավատքից ճառագող սիրով,հավատավոր գործերով:Մեր մաղթանքն ու հորդորն է ձեզ, որպեսզի ձեր բնակավայրերում,ընկերային ձեր շրջապատում և ձեր ընտանիքներում մշտապես լինեքԱստծո պատգամաբերներ, Քրիստոսի սիրո երաշխավորներ, մեր ՍուրբԵկեղեցու և հայրենիքի հարազատ զավակներ, որպեսզի ձեր բարիհավատքից բխող հայրենանվեր ու ազգաշեն գործերով, յուրաքանչյուրդձեր կարողությունների չափով ներդրում բերեք Հայաստանում ևսփյուռքում հայ կյանքի բարօրությանն ու բարգավաճմանը, նորձեքբերումների ու հաջողությունների կերտմանը»:Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տիրոջ կողմից երիտասարդացհոգիներում ցանված սերմերը առատապես պտղաբերեն ազնիվ,նվիրյալ գործերով:Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց հավաքի մասնակիցերիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցուառջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմաննուղղված ջանքերին, Եկեղեցու քարոզչական և հովվականառաքելությանը և դրանում երիտասարդության դերակատարությանը։Ի պատասխան երիտասարդների հարցումների Գարեգին ԲՀայրապետն անդրադարձավ նաև իր հոգևոր փորձառությանը ևկյանքի ուղուն։