Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ապրիլի 6֊ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ՝ հանդիսապետելու Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը։
Վեհափառ Հայրապետին և ուղեկցող եկեղեցականներին երեկոյան Ստեփանակերտի 《Մենք ենք, մեր սարերը》հուշակոթողի մոտ դիմավորեցին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ինչպես նաև Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, թեմի հոգևոր սպասավորներ։
Աղ ու հացի արարողությունից հետո Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բաշխեց ներկա բարեպաշտ ժողովրդին։
Ավելի ուշ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։