Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր
![Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր](https://www.armenianchurch.org/images/cache/news/1/17053017706933/095107d795a80dab58ab5c72999db03c-1045x663.jpg)
Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր։
Վեհափառ Հայրապետը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել մայիսյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշատակին, աղոթք արել նրանց հոգիների հանգստության համար։
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17053016406486.jpg)
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17053016406509.jpg)
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17053016406528.jpg)
![](https://www.armenianchurch.org/images/albums/1/17053016406545.jpg)