Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ
Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Վեհափառ Հայրապետը և ՀՀ Նախագահը անդրադարձել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պայմաններում աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման ուղիներին, ՀՀ իշխանությունների եւ ազգային առաջնորդների կողմից ձեռնարկվելիք քայլերին։
Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է ավելի վաղ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ ունեցած հանդիպման արդյունքների, ինչպես նաև ստեղծված իրավիճակում իր այցի մնացյալ հանդիպումների չեղարկման և Հայաստան վերադարձի մասին։