Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան 04.04.2018

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, կմեկնի Վատիկան, ուր ապրիլի 5-ին կմասնակցի Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: