Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հովհաննես Պողոս Բ-ի թաղման արարողությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հովհաննես Պողոս Բ-ի թաղման արարողությանը 05.04.2005

Ապրիլի 7-ին Վատիկան կմեկնի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր մասնակցությունը բերելու Հռոմի Քահանայապետ, երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ Պապի թաղման արարողությանը: Ամենայն Հայոց Հայրապետին ուղեկցելու են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Տ. Գեղարդ աբղ. Վահունին, իբրեւ գավազանակիր: