Օծվեց Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկ քաղաքի Սբ. Գեւորգ եկեղեցին

Օծվեց Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկ քաղաքի Սբ. Գեւորգ եկեղեցին Սույն թվականի նոյեմբերի 29-ին,  ձեռամբ Հարավային Ռուսաստանի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանի  եւ Կոտայքի թեմի  առաջնորդ  գերշ. Տ.  Առաքել եպիսկոպոս Քարամյանի, օծվեց Գեորգիեւսկի Սբ. Գեւորգ եկեղեցին:
Սբ. Գեւորգ եկեղեցու հիմնական  բարերարներն են՝ Սերգեյ  Դոեւը, Իգոր Ավանեսյան,Վալերի Ցուգունյանը,   Վլադիմիր Հարությունյանը,  ինչպես նաեւ մի շարք հավատացյալ հայորդիներ:
Վեհափառ Հայրապետի օրհնությունը ժողովրդին փոխանցեց Կոտայքի թեմի առաջնորդ  գերշ. Տ.  Առաքել եպիսկոպոս Քարամյանը, իսկ թեմակալ առաջնորդ Մովսես Սրբազանը ներկայացրեց եկեղեցու  կարեւորությունը, եւ  իր գնահատանքն ու օրհնությունը բաժանեց բոլոր բարերարներին,  հավատավոր ժողովրդին  եւ  հատկապես  բարձր գնահատեց սբ. Գեւորգ եկեղեցու հովիվ արժանապատիվ Տ. Վարդան քահանա Հունանյանի նվիրական  ծառայությունը:
Գեորգիեւսկ քաղաքը հիմնվել է 1777թ.:  Հիմնադրումից հետո  այստեղ տեղափոխվել են  հայեր Արեւմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես  Վանից, Մուշից, Համշենից: 1780-90-ականներին  քաղաքում կառուցվել է   Սբ. Գեւորգ եկեղեցին, որը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին քանդվել է համայնավարների կողմից (1942թ.):
Ներկայումս քաղաքում ապրում է մոտ 15-20 հազար հայություն:
Մամլո դիվան,
Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի,
ք.Կրասնոդար
30 նոյեմբերի, 2011թ.